Թևակոխում ենք «Վեհարանը վեհի»
շարժման վերջնական և հաղթական փուլ
Տեր Սահակ քահանա Գալստյանի հետ
զրուցել ենք բարձրաստիճան հոգևորականների և իշխանության միջև խորացող հակամարտության,
Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամ քահանայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների
մասին։
«Կարծում եմ՝ թևակոխում ենք «Վեհարանը
վեհի» շարժման վերջնական և հաղթական փուլ, որի մեջ մտնում է մեր ժողովուրդը։ Սա ժողովրդի
հետ կապ ունեցող խնդիր է, որովհետև ժողովուրդը զրկված է եղել հովվապետից։ 26 տարի եկեղեցին
զավթել է մի մարդ, ավելի ճիշտ պետք է ասեմ մի ստոր արարած, որը խաբեբայությամբ փորձել
է մարդկանց համոզել, որ ինքը իբրև թե կաթողիկոս է, բայց իրականության մեջ չէր կարող լինել կաթողիկոս։ Եկեղեցական
կաննոների վրա հիմնվելով նրա օծումն անվավեր է, ինքն ընտրված չէ»,- ասաց տեր Սահակը։
Ինչ վերաբերում է տեր Արամ քահանա
Ասատրյանի մասով որոշմանը, նա ասաց, որ սա ոչ միայն ապօրինի որոշում է նրա աձի, նրա քահանա լինելու նկատմամբ, ձեռնադրության
խորհուրդը անջնջելի խորհուրդ է, օծումը երկնային, աստվածային շնորհ է, որն իջնում է
կերպարանափոխվում է անձը, այն մարդը, որը ստանում է այդ ձեռնադրության խորհուրդը հետևաբար
որևէ մեկն իրենից չի կարող կարգ առնել։
«Սա վարչական պատիժ է, որն իրավունք
ունի տեղի ունենալ միայն այն սահմաններում, որոնք կարող են կիրառվել միայն ու միայն
կանոնական գետնի վրա։ Եթե Տեր Արամը հանցանքներ գործած լիներ, այն պետք է ապացուցվեր,
պետք է կազմվեր օրինական ատյան, որտեղ նա կհրավիրվեր, որպես ամբաստանյալ և իրեն պետք
է տրվեր իրավունք պաշտպանելու իր այս բոլոր արարքները և եթե փաստվեր, որ ինքը հանցավոր
է, ապա ապաշխարությունը իրեն համար որպես դեղամիջոց էր նշանակվում, և ժամանակավորապես
կասեցվում էր իր գործունեությունը, որպես հոգևոր հովվի և ինքը պետք է ապաշխարեր վանքում։
Սակայն գետնի վրա տեղի չի ունեցել որևէ կմի անոնական խախտում»,- ասաց տեր Սահակը։
Մանրամասները՝ տեսանյութուն
Լիլիթ Թադևոսյան