Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հոկտեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20:40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում բախվել են «Nissan Murano» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Սկզբնաղբյուրների տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները վարորդներն են։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։