Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հովհաննավանքում որոշ լրագրողների հարցադրումներին ու աշխատանքին:
«Մի օր չտեսանք՝ Հովhաննավանքը գրոհած իրենց լրագրող համարողները նույն ջանասիրությամբ Կտրիճին հարցնեն՝ զավակ ունի՞, թե՞ չունի։
Մի օր չտեսանք Հովhաննավանքը գրոհած իրենց լրագրող համարողները նույն ջանասիրությամբ Արշակին հարցնեն շնացե՞լ է, թե՞ ոչ։
Մի օր չտեսանք Հովhաննավանքը գրոհած իրենց լրագրող համարողները նույն ջանասիրությամբ Բագրատին Գալստանյանին հարցնեն եկեղեցում քաղաքական քարոզ անել կարելի՞ է, թե՞ չի կարելի։
Բրիտանացի գիտնականները ապացուցել են՝ լաչառությունը դեռ լրագրություն չէ»,- գրել է Չախոյանը: