Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 27-ին, ժամը 07:49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սևան քաղաքում գտնվող հանգստյան գոտիներից մեկի տանիքում։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան խճուղում գտնվող հյուրանոցային և ռեստորանային համալիրի խոհանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։19-ին, մարվել՝ 08։51-ին։ Այրվել է խոհանոցի կախովի առաստաղը՝ մասամբ (մոտ 48 քմ): Կանխվել է հրդեհի տարածումը դեպի ռեստորանի մյուս հատվածներ: