Ողջամիտ կասկածներ կան՝ ինչ ծառայությունների դիմաց է Պուտինը պարգևատրել ՀՀ հոգևոր առաջնորդին

 «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ասոցացված փորձագետ Էլեն Հոխիկյանը, Civic.am-ի տաղավարում անդրադառնալով Հայաստանի շուրջ ճանապարհների ապաշրջափակմանը, վկայակոչեց Ղազախստանից Ադրբեջանի տարածքով ցորենի ներկրումն ու ռուսական երկաթուղիների՝ ադրբեջանական երկաթուղիներին միանալով Հայաստան բեռներ ներմուծելու և արտահանելու մասին քննարկումները։ Նկատեց, որ այդպիսով ի կատար են ածվում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ի պատասխան էլ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել թույլատրել Հայաստանի տարածքով՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով բեռնափոխադրումները Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ 


Անդրադառնալով Եկեղեցու բարձրաստիճան որոշ հոգևորականների և իշխանության միջև եղած վեճին՝ Հոխիկյանն ասաց, որ Եկեղեցին պարզապես վերածվել է ընդդիմադիր դաշտի խոսափողներից մեկի։ «Կարող ենք արձանագրել, որ Եկեղեցին զբաղվում է քաղաքական գործունեությամբ և շեղվել է իր հիմնական միսիայից»,- ասաց Հոխիկյանը։


Միաժամանակ նա նկատեց, որ դժվար է ասել, թե բարձրաստիճան հոգևորականները դա անում են սեփակա՞ն նախաձեռնությամբ, թե՞ երրորդ երկրի հրահանգներով։ Հիշեցրեց կաթողիկոսի մեդալ ստանալը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։ Հետևաբար այդ բարձրաստիճան եկեղեցականները առաջնորդվում են երրորդ երկրների շահը իրենց մտքերում ունենալով։


Ըստ Հոխիկյանի՝ բարձրաստիճան հոգևորականները անցել են կարմիր գիծը, և նահանջի ճանապարհ չկա։

 

Վոլոդյա Հակոբյան

 Մանրամասները՝ տեսանյութում