ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով. փաստաբան

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ՝ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։


 

Նա կալանավորվել էր 2022-ի սեպտեմբերի 1-ին։


 

Հիշեցնենք՝ 2022 թվականի օգոստոսի 30-ին Մ. Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն):