ՊՆ պաշտոնյան հափշտակել է զորամասի գույքը. նախաքննության ավարտ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ավտոտեխնիկայի ծառայության նախկին պետը 2021-2022 թվականներին զորամասի ավտոհավաքակայանի տարածքից գաղտնի հափշտակել է ընդհանուր 575 հզր ՀՀ դրամ արժողության 16 անվադողեր:


Դրանք  նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են:


Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՊՆ նախկին պաշտոնատար անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գողությունը):


Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։