Ո՞ւմ է պատկանում Հովհաննավանքը. Կադաստրի կոմիտեի ղեկավարը պարզաբանում է

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն լրագրոողների հեր զրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնեց Տեր Արամ Ասատրյանին ՝ կիրակի օրը Հովհաննավանքում մատուցած պատարագի համար, որին ինքը ևս մասնակցել էր։ 


«Տվյալ քահանան այնտեղ իր պարտականություններն էր կատարում, մատուցեց բավականին հագեցած ծառայություն, որին մենք մասնակցեցինք, շնորհակալ ենք իրեն դրա համար»,- ասել է Թովմասյանը:


Հարցին, թե ում են պատկանում Հովհաննավանքը՝  Մայր Աթոռի՞նն է պատկանում, կառավարության հաշվեկշռում է՝ Թովմասյանն ասաց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո հողի սեփականատեր հանդիսացել է բացառապես Հայաստանի Հանրապետությունը, և Խորհրդային Միության փլուզումից հետո ընդունված օրենքներով, կարգերով, Հողային օրենսգրքով տրվել է համապատասխան իրավունքներ, այդ թվում՝ բոլորիս, բոլորի ընտանիքներին, ովքեր Խորհրդային Միության փլուզումից հետո ստացել են գյուղատնտեսական հողեր, ստացել են համապատասխան տնամերձ հողամասեր։ 


«Այո, բոլոր հողերը Խորհրդային Միության փլուզումից հետո եղել են Հայաստանի Հանրապետության սեփականություն, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը և օրենսդիր մարմինն է որոշել, թե հողերի բաշխումը ոնց է տեղի ունենալու։ Այդ թվում՝ Հովաննավանքը, ես կարող եմ ասել, որ Հովանավանքի և՛ շենքի, և՛ հողամասի վերաբերյալ եղել է կառավարության որոշումներ և բացառապես այդ որոշումներն են հիմք հանդիսացել, որ այդ անշարժ գույքը փոխանցվել է Հայ Առաքելական սուրբ եկեղեցի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ դետալային չի հիշում օգտագործմա՞ն իրավունք է փոխանցված, թե սեփականության»,- նշել էնա։


«Կարծում եմ՝ բավականին, եթե չեմ սխալվում, 600 կամ 700 միավոր անշարժ գույք կա»,-նշել է Թովմասյանը՝ ավելացնելով, որ ըստ օրենսդրության առկա են եկեղեցապատկան այնպիսի օբյեկտներ, որոնք ազատված են գույքահարկից և հողի հարկից, բայց կան նաև այնպիսի գույքեր, որոնք որ վճարում են այդ հարկը։