Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը Երևանի 2807-ամյակի առթիվ հանդես է եկել մի նախաձեռնությամբ, որի շրջանակներում երևանյան դպրոցների աշակերտները յուրօրինակ ստեղծագործություններով իրենց սերն են արտահայտել մայրաքաղաքին:
Լավագույն մասնակիցները հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում և արժանացել խրախուսական պարգևների: