Գլխավոր դատախազությունը քննարկում է Կոչուբաևի խափանման միջոցի փոփոխման հարցով դիմումը

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի դիմումը դատախազությունում քննարկման փուլում է։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։ 


«Փաստաբանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը՝ բժշկական փաստաթղթերի հետ, քիչ առաջ է մուտքագրվել Դատախազությունում. դիմումը ներկայում գտնվում է քննարկման փուլում»,- գրել է նա:


Նշենք, որ ինչպես հայտնում է պաշտպանը՝ Ալեքսանդր Կոչուբաեւի կինն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում  ծայրահեղ ծանր վիճակում եւ գտնվում է արհեստական շնչառության պայմաններում։