Կտրիճի հեռանալը հնարավոր է երեք դեպքում

Ռոբերտ սարկավագ Աղազարյանի հետ զրուցել ենք Հովհաննավանքի պատարագին ՀՀ վարչապետի մասնակցության, տպավորությունների, Կտրիճ Ներսիսյանի հեռանալու և հաջորդող պատարագներին սպասվող իրադարձությունների մասին։


«Անկախությունից ի վեր՝ 1991 թվականից, ես ծառայել եմ Հայ Առաքելական եկեղեցում, և մեր երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աննախադեպ անձն էր, որպես երկրի ղեկավար, որ մասնակցում էր։ Եվ ընդհանրապես երևում է նրա հավատքի հզորությունը և մեծությունը»,- ասաց Ռոբերտ սարկավագը։


  Խոսելով այն մասին, որ հոկտեմբերի 26-ին պատարագ էր արել նաև  Կտրիճ Ներսիսյանը, մեր զրուցակիցն ասաց, որ  դա ցուցադրական ինչ-որ բնույթ էր կրում, թեև չբացառեց, որ այնտեղ կարող էին գնացած լինել սովորական բարեպաշտ հավատացյալներ, որոնք մշտապես այցելում են եկեղեցի։


Նա նշեց, որ ժողովրդի կամքը ցույց կտա՝ մինչև Ամանոր կհեռանա՞ արդյոք Կտրիճ Ներսիսյանը, թե՞ ոչ։


«Ես առաջարկել էի դեռևս անցյալ տարի իմ եթերներից մեկում, որ Կտրիճի հեռանալը հնարավոր է երեք դեպքում։ Առաջինը՝ գոյություն ունի եպիսկոպոսաց ժողով, որը նրան կարող է հեռացնել, երկրորդը՝ կարող է ինքը ինչ-որ պատրվակով՝ հիվանդության կամ այլ պատրվակով, ինքնակամ հրաժարական գրել և հեռանալ, և երրորդը ժողովրդական ըմբոստությունն է Կտրիճի դեմ»,- ասաց սարկավագը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան