3 անձ է հոսպիտալացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ. ուսանողները «Fry Day» սրճարանում հավի մսով պիցցա են կերել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հոկտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, ստացել է հաղորդագրություն, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» է հոսպիտալացվել երեք անձ՝ «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ:


Ինչպես հայտնել է Տեսչական մարմինը, պարզվել է, որ հոկտեմբերի 23-ին բուժառուները՝ երեք հնդիկ ուսանող, Երևանի Կոմիտաս 58 հասցեում գործող Fry Day սրճարանում կերել են հավի մսով պիցցա:


Արագ արձագանքելով հաղորդագրությանը՝ Տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչներն անմիջապես վերահսկողական գործողություններ են ձեռնարկել տվյալ հանրային սննդի օբյեկտում, վերցվել են նմուշներ հավի մսով պիցցայից, դրա պատրաստման հումքից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:


Վերահսկողության և լաբորատոր հետազոտության արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ: