Դարձի՛ր պարեկ․ Պարեկային ծառայությունում մեկնարկել է հերթական ընդունելությունը

ՆԳ նախարարությունը չորս հենասյունային ուղղություններից Պարեկային ծառայության համալրման նպատակով հայտարարում է ընդունելություն։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:


 

Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն և 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները:


 

Ընդունելություն-մրցույթի համար սահմանվել է 250 տեղ՝ Պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումների համար:


 

Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում (անվճար): Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրերը՝ Երևան քաղաքը և ՀՀ մարզերը:


 

Ոստիկանության ծառայողների մրցույթն իրականացվում է «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչի բովանդակությանը համապատասխանող լրացուցիչ կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, անվճար: Վերապատրաստման դասընթացներն ավարտած ոստիկանության ծառայողներին տրվում է սահմանված նմուշի վկայական, առնվազն պահպանվում է նրանց կոչումը, և նրանք նշանակվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում։


 

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), 2025 թվականի հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 12-ը ներառյալ (բացի շաբաթ և կիրակի օրերից)՝ ժամը 10.00-ից

13.00-ն և 14.00-ից 16.00-ն։


 

Ոստիկանության ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը պետք է ներկայացնեն նշված ժամանակահատվածում։


 

Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 2-ից մարտի 6-ը ներառյալ:


 

Մանրամասները՝ այստեղ: