«Տեր Արամ քահանա Ասատրյանն ինձ զարմացնում է, վերջին շրջանում չէի լսել հոգևորականի, որի մեջբերումներն անընդհատ Աստվածաշնչից են, որը խոսելիս հենվում է աստվածաշնչյան սկզբունքների վրա։ Նրա մատուցած պատարագը շատ հետաքրքիր էր լսել»,- անդրադառնալով նախորդ կիրակի Հովհաննավանքում տեղի ունեցած պատարագին, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետը, ազդարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տիգրան Պարսիլյանը։
Անդրադառնալով մեղադրանքներին,
թե՝ կարգալույծ հոգևորականի մատուցած արարողությունը «ֆեյք է, կեղծ», և աջակցելով վերջինիս
վարչապետն ու կառավարող ուժը «աղանդավորական խմբավորում» են ձևավորում հայ եկեղեցու ներսում, Պարսիլյանն արձագանքեց․ «Երբ եկեղեցու պաշտպանները խոսում են եկեղեցու մասին ու ասում, որ եկեղեցին ազգային է,
եկեղեցին հայ ժողովրդինն է, նրա ժառանգությունն է, ոչ թե առանձին աղանդ, միգուցե առաջին
հերթին Շիրակի թեմի առաջնորդ Գևորգ Աջապահյանի
բերա՞նը փակեին, երբ նա հայտարարում էր՝ եկեղեցին սակրալ տարածք է և այնտեղ իրականացվող
միջոցառման մասնակիցներին իրենք պետք է ընտրեն՝ ով մտնի, ով դուրս գա։ Աջապահյանը,
քանի որ մշտապես բաց ու անկեղծ է խոսել, այսպիսով բացահայտել է եկեղեցու իրական նպատակները,
այն է՝ իրենք եկեղեցին համարում են իրենց փակ կրոնական կառույցը, որտեղ իրենք են որոշելու
ինչ անել, ոնց անել։ Բայց վատն այն է, որ այդ կառույցը նաև քաղաքականությամբ է զբաղվում,
մինչդեռ քաղաքականությամբ զբաղվում են քաղաքական կառույցները։ Այնպես որ, Կտրիճ Ներսիսյանը
ճիշտ կանի՝ կողմնորոշվի իր նպատակներում՝ ինքը
կարող է դուրս գալ և քաղաքականությամբ զբաղվել»։
Եթե եկեղեցին, ինչպես նախկին
իշխանության օրոք, փոխգործակցեր իշխող ուժի հետ, սատարեր վարչապետին, արդյոք ընդդիմադիր
ուժերը, ովքեր եկեղեցու պաշտպանության դիրքերից են հանդես գալիս, կթիրախավորեին եկեղեցուն՝
մեղադրելով «արցախահանձնիչ» Փաշինյանի հետ դաշնակցելու մեջ։ Պարսիլյանը կարծում է,
որ հենց այդպես էլ լինելու էր, քանի որ գործ ունենք ոչ թե սկզբունքները հարգող, այլ՝
քաղաքական շահերով առաջնորդվող սուբյեկտների հետ։ «Եթե կառավարությունը եկեղեցուն թույլ
տար անել այն, ինչ նախկինում էր, եկեղեցին էլ կանգներ իշխանության կողքին, ոչ թե ընդդիմադիր
դիրքերից հանդես գալ, վստահ եմ, թիրախավորվելու էր՝ մեզ՝ իշխող ուժի հետ հարաբերվելու
պատճառով»։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք
Գարեգին Բ-ն ինքնակամ կհեռանա՝ ազատելով վեհարանը, թե՞ այլ «աջակցող միամտությունների» կարիք կլինի՝
ՔՊ խմբակցության պատգամավորը նկատեց՝ եթե
հեռացումը տեղի չունենա, ապա հավատավոր հոտը հեռվանալու է եկեղեցուց, եկեղեցին այսպիսով
ժողովրդին վանելու է իրենից։
Տիգրան Պարսիլյանի հետ
զրուցել ենք նաև օրերս համացանցում հայտնված՝ բարձրաստիճան հոգևարականներից մեկի մասնակցությամբ
տեսագրության, Վաղարշապատում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների և այլ հարակից թեմնարեի
մասին։
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան