ԵՊՀ դասախոս Սահակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել
է, որ այլևս չի դասավանդելու համալսարանում։ Նրան ԵՊՀ ղեկավարությունը հեռացրել է աշխատանքից։
Մանուկյանի պնդմամբ՝ իշխող կուսակցության պատգամավորներից մեկն է «միջնորդել», որ իրենց
հեռացնեն աշխատանքից։
«Պարզվում է, որ դասախոսության ժամանակ իմ
բերած օրինակը վիրավորել է իշխող կուսակցության մի երեսփոխանուհու «արժանապատվությունը»,
որից հետո ԵՊՀ ռեկտորը որոշել է ինձ ազատել աշխատանքից», - գրել է Սահակ Մանուկյանը։
ԵՊՀ-ից մեզ տեղեկացրին, որ իրական պատճառը
Մանուկյանի ոչ պատշաճ վարքագիծն է դասերի ընթացքում։
«Սահակ Մանուկյանը հեռացվել
է համալսարանից ոչ պատշաճ վարքագծի պատճառով։ ԵՊՀ-ն անընդունելի է համարում էթիկայի
կանոնների խախտումները, իսկ նախկին դասախոսը դրանք խախտել է բազմիցս։ Ուսանողներից
և նրանց ծնողներից ստացվել են բազմաթիվ բողոքներ, այդ թվում՝ փաստական ապացույցներ,
որոնք էլ հիմք են հանդիսացել որոշման համար»։ Այս մասին Civic.am-ին հայտնեց ԵՊՀ ռեկտոր
Հովհաննես Հովհաննիսյանի խոսնակ Քնար Միսակյանը։
Մի շարք ուսանողներ և նրանց ծնողներ բազմաթիվ
անգամներ բողոքել են Սահակյանից, նշել, որ նա դասախոսությունների ընթացքում իրեն անադեկվատ
է պահում, կանգնում է սեղանների վրա և այլն։ Սահակ Մանուկյանի հեռացման պատճառները
բազմաթիվ են եղել և ԵՊՀ ղեկավարությունը հաշվի է առել Մանուկյանի վարքի մասին բազմաթիվ
բողոքները։
Վոլոդյա Հակոբյան