Թալանել են բետոնի արտադրությամբ զբաղվող ՍՊԸ-ներից մեկը. չհրկիզվող պահարաններից գողացել են մոտ 14 մլն դրամ

Հոկտեմբերի 27-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:


Այդ օրը՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Դավիթ Բեկի փողոց թիվ 54/1 հասցեում գործող «Դրագսման» ՍՊԸ-ում, հաղորդում է Shamshyan.com–ը։ 


Անհայտ անձը կամ անձինք ժամը 05:30-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են նշված ՍՊԸ-ի աշխատասենյակներից մեկի դռան փականը, ապա մտել ներս և այնտեղ եղած 2 չհրկիզվող պահարանները բացել են և այնտեղից գողացել մոտ 14 միլիոն դրամ: 


Դուրս գալիս կոտրել են նաև գույքը: