Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գլխավոր դատախազությունը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութի մասին հաղորդումն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե։ Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ–ից։
Հոկտեմբերի 25-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը Արշակ Խաչատրյանին վերագրվող ինտիմ տեսանյութի տարածման փաստով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազությանը: Հոկտեմբերի 27–ին դատախազությունից հայտնել են, որ հաղորդմանը ընթացք է տրվել։