Կտրիճ Ներսիսյանը պատերազմ է հայտարարել հավատացյալ ժողովրդին

Իրավապաշտպան Քրիստ Հովսեփյանը Civic.am-ի տաղավարում ասաց, որ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականությունը՝ Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ, զբաղվում է քաղաքական գործունեությամբ։ Նրանք հստակ կուսակցական կողմնորոշում ունեն։ Միաժամանակ նշեց, որ Կտրիճ Ներսիսյանը իրեն հավատարիմ և ծառայող որոշ հոգևորականների աջակցությամբ պատերազմ է հայտարարել հավատացյալ ժողովրդին։


Անդրադառնալով Հովհաննավանքում նախորդ շաբաթ կայացած պատարագին՝ Հովսեփյանն ասաց, որ Տեր Արամը կարգալույծ եղած չէ, որովհետև խախտվել է նրա լսված լինելու իրավունքը։ Վերջինիս չեն հրավիրել իր վերաբերյալ որոշումը կայացնելու քննարկմանը։ Բացի դրանից, ըստ իր տեղեկությունների, որոշ հոգևորականների ստորագրություններ, որոնք պարտադիր են քահանային կարգալույծ հռչակելու համար, բացակայում են։


Հովսեփյանը նշեց, որ առաջիկա կիրակի օրվա պատարագին ինքն էլ է մասնակցելու, և ընդդիմադիրներին էլ հրավիրեց՝ հույս ունենալով, որ ներկա գտնվելով՝ Տեր Արամից ինչ-որ բաներ կսովորեն։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վոլոդյա Հակոբյան