ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հետ զրուցել ենք Հովհաննավանքում Տեր Արամի
մատուցմամբ պատարագի, Տեր Արամին կարգալույծ հռչակելու, Կտրիճ Ներսիսյանի հրաժարականի
և ներքաղաքական հարցերի շուրջ։
«Սրբապիղծը կամ ուխտադրուժը չի
կարող որևիցե գործողություն անել հոգևորականների և հոգևոր մարդկանց հանդեպ և չի կարող
կարգալույծ անել, որովհետև, ըստ իրենց կանոնագրքի, երբ ինքը կանոնագրքով քահանային
կարգալույծ է անում, այդ նույն կանոնագրքում գրված է, որ ինքը իրավունք չունի լինելու
կաթողիկոս և չէր կարող նաև ընտրվել կաթողիկոս։ Եվ ըստ էության, եթե լեգիտիմ չէ իր ընտրությունը,
և ինքը լեգիտիմ չէ, չի կարող կարգալույծ անել Տեր Արամին և ընդհանրապես որևէ քահանայի,
որն իրապես հավատացյալ է»,- ասաց պատգամավորը։
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ
ինքը գրեթե ամեն կիրակի մասնակցում է պատարագներին, բայց Հովհաննավանքը դարձել է մեր
բոլորի այն աղոթատեղին, որտեղից, իր կարծիքով, պետք է սկսվի Կտրիճ Ներսիսյանի ճանապարհը
դեպի արդեն աշխարհիկ կյանք։
«Ես վստահ եմ, որ այս պատարագները,
այս աղոթքներն առ Աստված նաև խելք և իմաստնություն կտան, որովհետև ես աղոթում եմ, որ
խելք և իմաստնություն տան նաև Կտրիճ Ներսիսյանին, որպեսզի նա առանց ցնցում հեռանա և
չպղծի եկեղեցին»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան