Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 1 մլրդ 46 մլն դրամի վնասը. ՔԿ

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում տնտեսվարողի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 46 մլն 189 հզր 556 ՀՀ դրամը վնասը:


ՔԿ-ից նաև հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։