Տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:


Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ այն հարուցվել է Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը՝ տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով):


Նշենք՝ հաղորդումը ՔԿ ներկայացրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:


Խոսքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի մասին է:


Հիշեցնենք՝ օրերս համացանցում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող և անձնական կյանքին առնչվող, ենթադրաբար գաղտնի նկարահանումով արված տեսանյութ էր հրապարակվել, որի իսկության հաստատման դեպքում ստացվելու է՝ Արշակ Խաչատրյանը խախտել է կուսակրոնության ուխտը: