Բուլղարիայի Վառնա քաղաքի Սուրբ
Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Արմեն քահանա Մելքոնյանի հետ զրուցել ենք Հովհաննավանքում
տեր Արամի մատուցմամբ պատարագի, տեր Արամին կարգալույծ հռչակելու և Կտրիճ Ներսիսյանի
հրաժարականի մասին։
Նրա խոսքով՝ 2500 կմ հեռվից ինքը
զգացել է Հովհաննավանքում Աստծու զորությունը, որը զգացվում էր այդ օրը այդ պատարագին,
և դա հիշեցնում է առաքելական առաջին շրջանը, երբ Քրիստոսի առաքյալները, աշակերտները
միասին հավաքվում էին մի հոգով, մի մտքով, մի սրտով՝ աղոթքի համար, և դա իր համար այդ
պատկերն էր։
Տեր Արմենը նշեց՝ շատ ուրախ է,
որ վարչապետը հաջորդականությամբ պիտի գնա Հովհաննավանք, և շատ ուրախ է, որ այնտեղից
մեկնարկեց այս ամեն ինչը։
«Երբ որ մի աշխարհական պիտի դառնա
քահանա, բերում են, ձեռնադրում են, օծում են. սա է կարգը։ Հիմա, քահանայի կարգը վերականգնելու
համար, եթե ինքը կարգալույծ է և քահանայության պաշտոնը նրանից առնված է, պետք է մի
անգա՞մ էլ բերեն եկեղեցի, էլի՞ օծեն, էլի՞ ձեռնադրեն. ոչ, քահանայի կարգը վերականգնելու
համար հերիք է մեկ եպիսկոպոս գնա և նրա վրա մի հատ պահպանիչ կարդա, «Հայր մեր» կարդա,
վերականգնի, սա է։ Դա փաստ է, որ քահանայության կարգն իրենից վերցված չէ, որովհետև
իրենք չեն կրկնաձեռնադրում, չեն կարող։ Լուրերով լսել եմ, որ մի քանի եպիսկոպոսներ
կան, որոնք պիտի ներկա լինեն Հովհաննավանքում՝ ի սատարումն վարչապետի, ի սատարումն
տեր Արամի, և այնտեղից կլինի ամենամեծ ապտակը Կտրիճին։ Այսինքն՝ ի՞նչ պետք է անի, այդ
եպիսկոպոսների՞ն էլ պետք է կարգալույծ անի»,- ասաց տեր Արամը։
Ի հավելումն նա նշեց, որ մեր
եկեղեցու կարգով՝ 5 կամ 7 եպիսկոպոսը բավարար է, որպեսզի նոր կաթողիկոս օծեն։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան