Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 43-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 26 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնել են Քննչական կոմիտեից։
Ինչպես արդեն ՔԿ-ից հայտնել են, Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: