Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ
շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական
գործողությունների ընթացքում «ԷԼԵԱՆՈՐԱ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայաններում և
գազալցակայաններում (Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Երևանյան 98/1, ինչպես նաև
Արարատի մարզ, Արտաշատ, Ազատավան և Մասիս, Երևան–Մեղրի 22/1) հայտնաբերվել են
«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ։
Մասնավորապես արձանագրվել է, որ «ԷԼԵԱՆՈՐԱ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայաններն ու բենզալցակայանները շահագործվել են առանց ստուգաչափման, ինչի արդյունքում Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել է կարգադրագիր՝ բենզալցակայանների և գազալցակայանների գործունեությունը կասեցնելու վերաբերյալ, մինչև նշված խախտումների վերացումը։