Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել «քիմիկների զորմաս»-ում իրականացված գործողություններից

Հակակոռուպցիոն կոմիտեից մանրամասներ են հայտնել Էջմիածնում տեղակայված «քիմիկների զորամասում» իրավապահների իրականացրած գործողությունների մասին։


«Առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել»,- հայտնել են կոմիտեից՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։