Վարչապետը հաստատել է Հայաստան-Ադրբեջան հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի նոր կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի նոր կազմը: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից: 


Ըստ որոշման հավելվածի՝ հանձնաժողովի կազմը հետևյալն է.


Մհեր Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ, հանձնաժողովի նախագահ 


Կարեն Անդրեասյան - Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ

 

Արմենակ Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 


Աննա Կարապետյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ 


Վահան Կոստանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ 


Ռոբերտ Աբիսողոմոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ 


Անուշիկ Ավետյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ 


Արմեն Ղազարյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ 


Արմեն Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ 


Քրիստինե Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ 


Ավագ Ավանեսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ 


Արտաշես Թումանյան - ՀՀ վարչապետի խորհրդական 


Ռաֆայել Գևորգյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ 


Գևորգ Մանուկյան - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ 


Եսաի Մկրտչյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ 


Դավիթ Սանամյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ 


Արտյոմ Սուջյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար 


Անահիտ Շիրինյան - ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար 


Սերգեյ Պետրոսյան - ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ, գեներալ-մայոր 


Սահակ Սահակյան - ՀՀ ՊՆ կենտրոնացված փոխադրումների ապահովման վարչության ռազմական հաղորդակցությունների ծառայության պետ, գնդապետ 


Կարեն Սարգսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական 


Գոհար Աբաջյան - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)


Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նոր անդամներ՝ Կարեն Անդրեասյանը, Արտաշես Թումանյանը, Անահիտ Շիրինյանը: