Սարիկ Մինասյանը՝ ծնողների վթարի մասին

Ինչպես արդեն հայտնել էինք, հոկտեմբերի 31-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի էին ենթարկվել Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանի ծնողները:


Մինասյանն անդրադառնալով դեպքին, սոցցանցի իր էջում գրել է.


«Շնորհակալ եմ բոլորիդ ուշադրության և անհանգստության համար: Հասկանալի պատճառներով չեմ կարող պատասխանել ձեր հեռախոսազանգերին և նամակներին:


Այսօր վթարի են ենթարկվել ծնողներս: Փառք Աստծո, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»: