Արսեն Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է

Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով, բացակայելու արգելքով և 1 մլն դրամ գրավով:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներում ձերբակալվել էին անհետ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը: Ապիջան Սարգսյանը անհետ կորածի հայր է, իսկ Արսեն Ղուկասյանը՝ հորեղբայր: