«Աբու-Լալա Մահարի» օրատորիայի պրեմիերան՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Ավետիք Իսահակյանի 150-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում Երևանի քաղաքապետարանը 2025 թվականի հունվարին հայտարարել էր Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի հիման վրա երաժշտական ստեղծագործության՝ վոկալ-սիմֆոնիկ երկի ստեղծման մրցույթ, որի հաղթող էր ճանաչվել կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Աբու-Լալա Մահարի» օրատորիան:



 

Օրեր առաջ տեղի ունեցավ  ստեղծագործության պրեմիերան՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական նվագախմբի և երգչախմբի կատարմամբ: