Դատախազությունը Հովհաննավանքի հետ կապված հայց չի ներկայացրել

Դատախազությունը հայց չի ներկայացրել Հովհաննավանքի հետ կապված: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:


Նշենք՝ ավելի վաղ լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկատվության համաձայն, իշխանությունները, իբր, պատրաստվում են Հովհաննավանքը բռնազավթել դատախազության միջոցով:


Մասնավորապես, ըստ հրապարակման, պատրաստվում են հայցադիմում  ներկայացնել դատարան` վիճարկելու Հովհաննավանքի սեփականության իրավունքը և , իբր,  քննարկվում է հայցը  ոչ թե ընդդեմ Մայր Աթոռի, այլ` Կադաստրի կոմիտեի ներկայացնելու տարբերակը՝ թե սխալ վկայական են տվել: