Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ինչպես արդեն հայտնել էինք, ձերբակալվել են Կտրիճ Ներսիսյանի եղբայրն ու եղբորորդին։
Civic.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Վերջիններս ձերբակալվել են:
Մեր տեղեկություններով վերջիններիս կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու դատարան: