Քաղաքացիակենտրոն լրատվություն
Աֆղանստանի հյուսիսում գիշերը տեղի է ունեցել հզոր՝ 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, վիրավորել՝ մոտ 320-ի: Այս մասին այսօր հայտնել է Աֆղանստանի առողջապահության նախարարությունը։
Բալխ և
Սամանգան նահանգներում «մեր հայրենակիցներից մոտ 320-ը ստացել է վիրավորում, ավելի
քան 20 մարդ զոհվել է»,- հայտարարել է նախարարության ներկայացուցիչ Շարաֆաթ Զամանը
իր տեսաուղերձում։
Միաժամանակ
նախարարը հստակեցրել է, որ սրանք նախնական տվյալներ են։