3-ամյա երեխայի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ. ձերբակալվել է հայրը

Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն:


Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:


Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:


«Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը):


Վերջինս ձերբակալվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Ձերբակալված քաղաքացին երեխայի հայրն է: