Քաղաքացիակենտրոն լրատվություն
Էջմիածնի «Քիմիկների» զորամասից խոշոր չափերով գույքի հափշտակության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել չորս անձանց, այդ թվում՝ ՊՆ ծառայողների։
Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Էջմիածնի քիմիկների զորամասում, ինչին հաջորդել էին ձերբակալություններ։