Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կարգալույծ եղած կաթողիկոս Կտրիճ Ներսիսյանի եղբորը` Գևորգ Ներսիսյանին, կկալանավորեն 1 ամսով։ Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
«Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (դատավոր Արտակ Բաբախանյան) 68 ամյա Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար»,- ավելի վաղ հայտնել էր Արա Զոհրաբյանը:
Ավելի ուշ ՔԿ-ից հայտնել են, որ Գևորգ Ներսիսյանը կալանավորվել է 1 ամսով: