Ադրբեջանցի զինվորականները Լաչինի միջանցքի մուտքի մոտ ձերբակալել են Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Նրա տիկինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, ամուսնու պաշտոնական էջում հայտնել է, որ նա այսօր առավոտյան սահմանին գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ադրբեջանական օկուպացիայից փրկվող հազարավոր այլ հայերի հետ Ղարաբաղը լքելու փորձ անելիս:
«Ռուբենը շրջափակման ամբողջ տասը ամիսներին ուս ուսի կանգնած է եղել արցախցիների կողքին, կրել զրկանքներ և նրանց հետ պայքարել գոյատևման համար։ Աղոթում եմ, որ ամուսնուս անվնաս բաց թողնեն և հայցում եմ ձեր աջակցությունը»,- գրել է նա։
Միաժամանակ «Գազպրոմ-Մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին սոցցանցերում գրել է. «Ընկերներ, իմ ընկերոջը՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ձերբակալել են ադրբեջանցի զինվորականները»։