Թեհրանը պատասխանել է Վաշինգտոնին. Խամենեին նշել է, թե ինչ պայմանով է Իրանը պատրաստ քննարկել համագործակցությունը

Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար Այաթոլլա Ալի Խամենեին երկուշաբթի օրը հայտարարել է, որ Թեհրանը կարող է վերսկսել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը դադարեցնի Իսրայելին աջակցելը և դադարի միջամտել Մերձավոր Արևելքի գործերին։



Ինչպես մեջբերում է EFE գործակալությունը, Խամենեին նշել է՝ ԱՄՆ-ը պետք է լիովին դադարեցնի սիոնիստական ռեժիմին (Իսրայելի իշխանությունները Իրանում) աջակցելը, դուրս բերի բոլոր իր ռազմական բազաները տարածաշրջանից, դադարեցնի միջամտել տարածաշրջանի գործերին։



Միայն այդ դեպքում «Իրանը կարող է քննարկել համագործակցության մասին նրանց առաջարկը»։


Խամենեին նաև նշել է, որ մոտ ապագայում համագործակցության վերականգնման վրա հույս դնել պետք չէ, և եթե դա տեղի ունենա, ապա միայն ավելի ուշ ժամանակահատվածում։


Նախօրեին Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոջիրանին հայտնել էր, որ Իրանի ԱԳՆ-ն միջնորդների միջոցով ստացել է ԱՄՆ-ի առաջարկները՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ։