Քաղաքացիակենտրոն լրատվություն
3-ամյա Տիգրանի սպանության գործով ձերբակալված հայրը կալանավորվել է 2 ամսով:
«3-ամյա երեխայի առերևույթ սպանություն կատարած անձը կալանավորվեց»,- հայտնեցին ՔԿ-ից:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ավելի վաղ մանրամասներ էր հայտնել դեպքից՝ հաստատելով, որ տեղի ունեցածը սպանություն է:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին փրկարարները, պարեկները ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։
3-ամյա երեխայի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը):