Կարգալույծ եղած կաթողիկոս Կտրիճ Ներսիսյանի եղբորորդին ևս կալանավորվել է

Կարգալույծ եղած կաթողիկոս Կտրիճ Ներսիսյանի եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյան ևս կալանավորվել է:


«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնել են, որ Համբարձում Ներսիսյանը կալանավորվել է 1 ամսով:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը կալանավորվել է 1 ամսով:


Հիշեցնենք՝ Գևորգ Ներսիսյանն ու որդին մեղադրվում են խուլիգանության և Էջմիածնում թեկնածուի քարոզչությունը խոչընդոտելու արարքներ կատարելու համար։


Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):