Չեմ հասկանում մեր այս սերնդին քառակուսի, հոմոսովետիկուս դարձնելու մոլուցքը․ Սիրելի երեխեք, վայելեք Ձեր ազատ երկիրը․ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Ի՞նչ են արել էս երեխեքը: Ոչինչ, վայելում են իրենց պատանեկությունը:


Սոցիալական ցանցերը մեծ հնարավորություն են տալիս վերհանելու խնդիրները, որպեսզի դրանք լուծվեն: Բայց չափ ու սահմանն անցնելն առաջին հերթին վնասում է օգտատիրոջը:


Հիմա Գոռ Ղարաբաղցյան անունով օգտատերը, որին չեմ ճանաչում ու որի տեսանյութը պտտվում է համացանցում, նույն տեսանյութի երեխեքին մեղադրում է անդաստիարակ լինելու մեջ: Նյաեցի տեսանյութը, ու որևէ բան չտեսա: Չեմ հասկանում մեր այս սերնդին քառակուսի, հոմոսովետիկուս դարձնելու մոլուցքը:


Սիրելի երեխեք, սիրելի պատանիներ, վայելեք Ձեր ազատ երկիրը, բանի տեղ մի դրեք այսօրինակ օգտատերերին, միևնույն ժամանակ իմացեք համակեցության կանոնները, որոնք այս տեսանյութում, կրկնում են, էս հրաշալի երեխեքը չեն խախտել: Իրենց համար վայելում են պատանեկությունը:


Տեսանյութը մեկնաբանանությունում: