Ռուբինյանը խստորեն դատապարտել է TV5-ի ռեպորտաժում մերկ անչափահաս երեխայի կադրերի ցուցադրումը

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․


 «Խստորեն դատապարտում եմ TV 5-ի ռեպորտաժում այնպիսի կադրերի ցուցադրումը, որոնք ներառում են մերկ անչափահաս երեխայի:


Սա անընդունելի է, չկա որևէ արդարացում: Պետք է լինել ուշադիր և զգայուն նման բաների նկատմամբ»։


Ապա գրառման մեկնաբանությունների դաշտում պահանջել՝ 5 TV Channel / 5-րդ ալիք անհապաղ հեռացրեք ռեպորտաժը համացանցից: