Միջազգային հարցերով փորձագետ
Գիորգի Թումասյանի կարծիքով՝ ՌԴ նախագահի կողմից
Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին
Նևսկու անվան շքանշան տալը հակասում է հայ-ռուսական հարաբերությունների էությանը: «Սա կարող է ընկալվել հակառակ քայլ Հայաստանի վարչապետի դիրքորոշմանը։
Մենք պետք է հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու հետ կապված հարցերը մեր ներքին
հարցերն են ու որևէ այլ պետության ազդեցության ներքո չեն կարող գտնվել»,- Civic.am-ի հետ զրույցում
ասաց նա։
Ըստ Թումասյանի՝ մենք մեր օրակարգից չենք շեղվելու, այն է՝ մեր
եկեղեցին ազատագրել Ներսիսյանների ընտանիքից, նրանց մաֆիոզա-կլանական համակարգից: «Եթե որևէ մեկը միջամտի խաղաղության ու ինքնիշխանության համար
գալիք շատ կարևոր ընտրություններին, ապա հայկական ինքնիշխան պետությունը շատ խիստ ձևով
կսահմանափակի դրսից ազդեցությունը։ Չեմ կարող չարձագանքել նաև «Մեր ձևով»-ի տեսահոլովակին՝ այնպիսի
բառապաշար են օգտագործում, որ ներքաղաքական դաշտում անընդունելի է։ Եթե Նիժնի Տապրից
եկածները համարում են, որ Հայաստանը գուբերնիա է, ապա հենց մենք ենք իրենց «լարելու»։ Ասում են՝ փոքրիկ
խմբակը… հենց դուք եք փոքրիկ խմբակը՝ մաֆիոզակլանական համակարգի
հետ միասին ՀՀ-ն ուզում եք գուբերնիա դարձնել։ Ասում են՝ Իջևան են ճամփելու, ես էլ
պատասխանում եմ՝ Նիժնի Տապր ենք ճամփելու հայկական ձևով»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան