Տարակուսած եմ «5-րդ ալիք»-ի պատրաստած տեսանյութից՝ մերկ երեխայի մասնակցությամբ․ Բաքոյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Տարակուսած եմ «5-րդ ալիք»-ի պատրաստած տեսանյութից՝ մերկ երեխայի մասնակցությամբ։


Քննադատելի է այն վերաբերմունքը, որ նման կերպ` հրապարակային եղանակով, ցուցաբերվում է անչափահասի նկատմամբ, հատկապես հաշվի առնելով, որ երեխայի հոգեկան ներաշխարհը առավել խոցելի է։


Փաստացի օրեր առաջ ենք Ազգային ժողովում ընդունել երեխայի իրավունքների վերաբերյալ օրենսդրական նախագծերի մեծ փաթեթը, ամրագրել երեխայի լավագույն շահը, սակայն հասարակության լայն շերտերին կատարված օրենսդրական փոփոխություններին ծանոթացնելու փոխարեն, ընդդիմադիր լրատվամիջոցը նախընտրում է «պղտոր ջրում ձուկ որսալ», այն էլ շատ փնթի ձևով։


Որպես Ազգային ժողովի մի հանձնաժողովի նախագահող, որի գործունեության առանցքում երեխայի իրավունքներն են` խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը, իմ ուշադրության տիրույթում եմ պահելու այս դեպքով վերաբերելի կերպով պատասխանատվության գործիքակազմի կիրառումը, ինչպես նաև արդեն իսկ քննարկում եմ իրավասու մարմիններին համապատասխան գրություններ ներկայացնելու հարցը։