Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, կա 1 զոհ, 1 վիրավոր։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։


Նշվում է, որ ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի 3 ավտոմեքենաներ և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենա։



«Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 1–ը`մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։


Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունները։