Դեպքի վայր է մեկնել ևս վեց մարտական հաշվարկ. նոր մանրամասներ Կոմիտասի «Yerevan City»-ում բռնկված հրդեհի մասին

Ինչպես արդեն հայտնել էինք, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ 


Հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։


ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ և ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։


Հրդեհը բռնկվել է շինության տանիքում։