Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։  Իրավապահ մարմիններում  կայքի աղբյուրները հաստատեցին մեր տեղեկությունները։  


 «Փաստինֆո»-ի բանավոր հարցմանն ի  պատասխան ՆԳՆ-ից չեն հերքել հետախուզման մասին տեղեկությունն՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։ Փորձում ենք քրեական վարույթի մանրամասները պարզել նաև վարույթն իրականացնող մարմնից։ ՔԿ-ից, սակայն, ևս առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։


Ավելի վաղ Վահե  Հակոբյանի անունը շրջանառվում էր կոռուպցիոն բնույթի գործի շրջանակներում։ Բացի այդ՝  ԶՊՄԿ-ին առնչվող քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում է նաև Հակոբյանի եղբայրը և ԶՊՄԿ գլխավոր  տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը։