Քանի՞ զբոսաշրջիկ է ՀՀ այցելել 2025 թ. հունվար-սեպտեմբերին. ՎԿ-ն ուշագրավ տվյալներ է ներկայացրել

2025 թվականի հունվար-սեպտեմբերին ավելի շատ զբոսաշրջիկ է այցելել, քան նախորդ տարի։  Այս մասին Civic.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկանքից։ Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակահատվածում  ՀՀ է այցելել 1  մլն 734 հազար  247  զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այցելած 1 մլն 721 հազար 245 զբոսաշրջիկի դիմաց։


Նշենք, որ ամենամեծ թվով զբոսաշրջիկներն այցելել են ՌԴ-ից՝ 713 հազար  479 մարդ, ինչպես նաև ՀՀ հարևաններ Իրանից՝ 138 հազար 10  մարդ, Վրաստանից՝ 210 հազար 247 մարդ, Թուրքիայից՝ 9 հազար 115, Ադրբեջանից՝ 3։  ԱՄՆ-ից ՀՀ է այցելել  50 հազար  599 մարդ,  Չինաստանից՝ 34 հազար 446 մարդ,  Գերմանիայից՝ 25 հազար 699 մարդ, Ուկրաինայից՝ 20 հազար 171 մարդ, Հնդկաստանից՝ 20 հազար 843։


ՀՀ զբոսաշրջիկներ այցելել են նաև մի քանի տասնյակ այլ պետություններից,  մասնավորապես  Ֆրանսիայից,  Իտալիայից, Միացյալ Թագավորությունից, Լեհաստանից, ինչպես նաև Ճապոնիայից, Հորդանանից, Կորեայի Հանրապետությունից, Ֆիջիից, Դանիայից, Եգիպտոսից, Բանգլադեշից։