31 տարի անց Արևիկում նորից մանկապարտեզ է գործում, փլատակների վերածված շենքի փոխարեն նորն է կառուցվել. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով հերթական հիմնանորոգված մանկապարտեզը:


«31 տարի անց Արևիկ բնակավայրում նորից մանկապարտեզ է գործում, փլատակների վերածված շենքի փոխարեն նորն է կառուցվել։


1970-ականներին կառուցված մանկապարտեզի շենքը 1993 թվականից այլևս չէր գործում, իսկ շենքը անտերության մատնվել, ինչի փոխարեն կառուցվեց նորը՝ նախատեսված 144 երեխայի համար։


Բարով վայելեք, երեխե՛ք ջան»,- գրել է Չախոյանը: