Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել է 3 մեքենա. կան զոհ և 2 վիրավոր

Նոյեմբերի 7-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:


Ժամը 09:00-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի Մուղնի թաղամասի հարևանությամբ բախվել են 2 «Մերսեդես» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները:


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: 


Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և մահացածի մարմինը պատգարակով մոտեցրել են դիատարին և տեղում կատարում են հերթապահություն: 


Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունները: 


Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: