Ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հերթական միջոցառումն են իրականացրել Քրեական ոստիկանության ծառայողները։
ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ մի շարք անձանց վերաբերյալ, որոնք տանն ու ավտոմեքենայում ապօրինի պահում են զենք-զինամթերք:
Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում խուզարկություններ են կատարվել տարբեր անձանց պատկանող 47 հասցեներում և 9 ավտոմեքենաներում:
Հայտնաբերվել են ատրճանակներ, զինամթերք, նաև թմրանյութ՝ կոկաին, մարիխուանա և մեթադոնային լուծույթ:
29 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
Նախաքննությունը շարունակվում է։